Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ավստրալիայի Բրիսբենի քաղաքում անցկացվող WTA-500 շարքի մրցաշարում։
Աշխարհի 43-րդ ռակետը ուժեղ է գտնվել սլովակ մրցակցուհուց՝ Ռեբեկա Շրամկովայից (WTA-ի դասակարգման 46-րդ հորիզոնական):
Պայքարը տևել է 1 ժամ 43 րոպե։ Էլինան հաղթել է 1։6, 6։2, 6։2 հաշվով:
Երկրորդ շրջանում 22-ամյա Ավանեսյանը կխաղա համաշխարհային դասակարգման 12-րդ հորիզոնականում գտնվող իսպանուհի Պաուլա Բադոսայի հետ։