Ա Սերիայի 2024/25թթ․ խաղարկության 18-րդ տուրում «Ինտերը» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Կալյարիի» դարպասը։
Գոլով աչքի ընկան Ալեսանդրո Բաստոնին, Լաուտարո Մարտինեսը և Հաքան Չալհանօղլուն։ Վերջինս անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը։
«Ներաձուրիների» կազմում խաղին մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ մտավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 80-րդ րոպեին։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակն այս խաղերից հետո