«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը խոսել է թիմի ավագ Լաուտարո Մարտինեսի հետ իր հարաբերությունների մասին խաղադաշտում և դրանից դուրս:
«Ինչպիսի՞ ավագ է նա։ Նա խոսում է միայն անհրաժեշտության դեպքում: Մենք տարբեր ենք, և հավաքվել ենք հենց մեր տարբերությունների պատճառով։ Եթե նա ինձ նման լիներ, ես նրան կասեի. «Ախ, ինչ ծանր ես»: Կարծում եմ՝ մենք խաղադաշտում լրացնում ենք միմյանց։
Հարաբերություններ խաղադաշտից դո՞ւրս. երբ մեկնում ենք հավաքականների խաղերին, զանգում ենք իրար … հավանաբար՝ կարոտո՞ւմ ենք միմյանց»,- Թյուրամի խոսքերն է մեջբերում FC Inter News-ը:
Այս մրցաշրջանում Մարկուս Թյուրամը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 65 միլիոն եվրո: