«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ակումբի ղեկավարությանը հայտնել է 2025 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալին» միանալու իր ցանկության մասին, երբ կավարտվի նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ անգլիացի ֆուտբոլիստը «Լիվերպուլից» հեռանալու մտադրության մասին հայտարարել է կողմերի բանակցությունների վերջին փուլի ժամանակ։ Ընդգծվում է, որ Մադրիդի «Ռեալը» մոտ ապագայում կարող է սկսել քննարկել Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերի մանրամասները։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո: