Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը հայտնել է, որ իր կրած Rolex ժամացույցը իրականում կեղծ է։ Ուսիկի խոսքով՝ նա ենթադրել է, որ ոչ ոք չի կասկածի իր կրած ժամացույցի կեղծ լինելու մասին։
«Ես Թուրքիայում էի մարզումներից մեկի ժամանակ և տեսա, որ լողափին մի քանի տղաներ Rolex են վաճառում։ Մտածեցի՝ եթե դրանք գնեմ, ոչ ոք չի կռահի, որ դրանք կեղծ են։ Ուստի, ես դրանք գնեցի 100 դոլարով», — պատմել է Ուսիկը հարցազրույցում։
Ըստ լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Ուսիկն իր վերջին մենամարտի համար, որը կայացել է դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը Էր-Ռիադում (Սաուդյան Արաբիա), վաստակել է շուրջ 105 միլիոն դոլար։
😂⌚️ Oleksandr Usyk admits wearing a chinese copy of Rolex that he bought for $100 in Turkey. pic.twitter.com/mUdO9t0Asa
— Home of Fight (@Home_of_Fight) December 25, 2024