Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակել է լուսանկար երգչուհի Ռիհաննայի հետ:
Ներկայումս ֆուտբոլիստը գտնվում է Նյու Յորքում, որտեղ հասցրել է ներկա գտնվել «Նյու Յորք Նիքսի» և «Սան Անտոնիո Սփըրսի» միջև բասկետբոլային հանդիպմանը (117:114):
Բրազիլացին լուսանկարվել է նաև Կարմելո Էնթոնիի, ինչպես նաև Վիկտոր Վեմբանյամայի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վինիսիուսը հանգստի է մեկնել թիմի մյուս անդամներից մի փոքր շուտ: Ֆուտբոլիստն իր արձակուրդը սկսել է Մայամիում: Նշվում է, որ նա պետք է վերադառնա մարզումներին դեկտեմբերի 30-ին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է 20 խաղի, որոնցում խփել է 13 գոլ և կատարել ինը արդյունավետ փոխանցում: