«Լիվերպուլի» աստղ Մոհամեդ Սալահն ունի ավանդույթ․ ամեն տարի Սուրբ Ծննդյան տոնին նա սոցցանցերում հրապարակում է լուսանկար ընտանիքի հետ՝ տնային հագուստով տոնածառի ֆոնի վրա։
Ամեն տարի մեկնաբանություններում դա «պատերազմի» պատճառ է դառնում, քանի որ Սալահը՝ մուսուլման լինելով, նշում է քրիստոնեական տոնը։ Սալահն ասում է, որ իր դուստրերը շատ են սիրում Սուրբ Ծնունդը, իսկ ինքը ցանկանում է, որ նրանք մեծանան այլ մշակույթների նկատմամբ հարգանքով։
«Սուրբ Ծնունդը ժամանակ է, երբ ընտանիքները հավաքվում են միասին և տոնում։ Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում շարունակվող դաժան պատերազմը, հատկապես մահերն ու ավերածությունները Գազայում, այս տարի մենք Սուրբ Ծնունդը նշում ենք ծանր սրտով և կիսում ենք այն ընտանիքների ցավը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին։ Խնդրում եմ, մի մոռացեք նրանց և մի՛ վարժվեք նրանց տառապանքներին։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ»։
Այս տարի Սալահը ուշացրեց Սուրբ Ծննդյան լուսանկարի հրապարակումը, ինչի պատճառով շատերը մտածեցին, որ նա խզել է իր ավանդույթը հեյթերի պատճառով։ Բայց ուշ գիշերով Սալահը, այնուամենայնիվ, տեղադրեց ընտանիքի լուսանկարը, որը հավաքեց հարյուր հազարավոր մեկնաբանություններ և արագ տարածվեց սոցցանցերում։
Սալահի (ում ունի մոտ 64 միլիոն բաժանորդ) լուսանկարի մեկնաբանություններում նրան քննադատում են արաբները՝ քրիստոնեական տոնը նշելու համար:
Ահա մի քանի մեկնաբանություն.
— «Աշխարհի ամենահայտնի մուսուլման մարզիկներից մեկը։ Սա պարզապես ամոթ է։ Երիտասարդ մուսուլմանները սա տեսնելով կգնան նույն ճանապարհով»։
— «Մո Սալահը՝ մուսուլմանական աշխարհի ամոթը»։
— «Մենք՝ մուսուլմաններս, օրինակ ենք վերցնում քեզանից, իսկ դու անում ես սա ի պատասխան»։
— «Մոհամեդ, փոխիր քո անունը»։
— «Նրա կինը գլխաշորով է, բայց ինքը նշում է Սուրբ Ծնունդ։ Արդյո՞ք դու մուսուլման ես»։