«Սպորտինգի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ռուի Բորժեշը, հայտնում է պորտուգալական ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
Այս պաշտոնում նա փոխարինել է Ժոաու Պերեյրային, ով հինգշաբթի օրը ազատվել էր աշխատանքից։ Պորտուգալացին այդ պաշտոնում նշանակվել էր ընդամենը նոյեմբերի 11-ին՝ փոխարինելով «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ռուբեն Ամորիմին։
Ավելի վաղ 51-ամյա Ռուի Բորժեշը գլխավորել է «Վիտորիա Գիմարայեշը»։
Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Սպորտինգը» 15 տուրից հետո մեկ միավորով հետ է մնում առաջատար «Բենֆիկայից»։