Մադրիդի «Ռեալի» բժշկական շտաբը չի ցանկանում շտապեցնել թիմի պաշտպան Դավիդ Ալաբայի վերականգնման ընթացքը, հայտնում է Relevo-ն։
Ավելի վաղ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել էր, որ ավստրիացի ֆուտբոլիստը կարող է վերադառնալ ընդհանուր խումբ գալիք տարվա հունվարի կեսերին։
Այնուամենայնիվ, 32-ամյա Ալաբայի վերադարձի ավելի հավանական ժամկետ է համարվում 2025 թվականի մարտի սկիզբը։
Պաշտպանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել մեկ տարի առաջ, երբ նրա մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների պատռվածք։