Անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կսկսի մարզվել իտալական «Կոմոյի» հետ: Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Այսօր մենք ակնկալում ենք Դելե Ալիի առաջին մարզումը «Կոմոյի» հետ: Անգլիացի կիսապաշտպանը հույս ունի համոզել մարզիչ Ֆաբրեգասին ստորագրել իրեն ազատ գործակալի կարգավիճակով»,- գրել է Սկիրան։
28-ամյա Դելե Ալիի վերջին ակումբը եղել է «Էվերթոնը»: Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում էր 2024 թվականի ամռանը։ Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Բեշիքթաշում» և «Տոտենհեմում»: