Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն այցելել է ԱՄՆ, որտեղ ներկա է գտնվել NBA-ի կանոնավոր առաջնության հանդիպմանը։ Բրազիլացին դիտել է Նյու Յորք Նիքս — Սան Անտոնիո Սփըրս խաղը (117:114):
Խաղից հետո Վինիսիուս Ժունիորը խաղաշապիկներ է փոխանակել Նիքսի փոքր հարձակվող Ջոշ Հարթի հետ։ Երկու մարզիկներն էլ ստորագրել են միմյանց մարզաշապիկները։
Այս խաղում Ջոշ Հարթը վաստակել է 12 միավոր՝ դառնալով թիմի չորրորդ առաջատարը։