«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը նշել է այն երեք հայտնի մարդկանց անունները, որոնց ամենից շատ կցանկանար տեսնել Սուրբ Ծննդյան ընթրիքի ժամանակ:
Սոցցանցերում ֆուտբոլիստին հարցրել են, թե որ երեք աստղերին կցանկանար հրավիրել իր ամանորյա ընթրիքին։ Պալմերն առանց վարանելու ընտրել է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին, ճամայկացի ռեփեր Վիբզ Կարտելին և աստղային բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին։
Ընդհանուր առմամբ, 22-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Չելսիի» կազմում անցկացրած 64 խաղում 57 հարված է հասցրել (36+21): Պալմերի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2033 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: