ՊՍԺ-ի վինգեր Ռանդալ Կոլո Մուանին կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»: «Զինագործները» նրան տեսնում են որպես վնասվածք ստացած Բուկայո Սակայի և Ռահիմ Ստերլինգի փոխարինող, հաղորդում է The Standard-ը։
Հաշվի առնելով բազմաթիվ վնասվածքների պատճառով նոր եզրային խաղացողի որոնումների հրատապությունը՝ «Արսենալը» կփորձի այս ձմռանը ձեռք բերել Կոլո Մուանիին: Նախկինում լրատվամիջոցները ՊՍԺ-ի խաղացողին կապում էին նաև «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Ֆրանսիացին ՊՍԺ է տեղափոխվել 2023 թվականի ամռանը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 95 միլիոն եվրոյի դիմաց: Ֆրանսիական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 54 հանդիպումներում Կոլո Մուանին դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: