«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել Թուրքիայի առաջնությունում։ «Ֆեներբահչեն» և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում են պայմանագիր կնքել բրիտանացու հետ, հայտնում է TEAMtalk-ը։
Պորտուգալացին Ռեշֆորդին ճանաչում է դեռևս «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու ժամանակներից: Մարկուսի տեղափոխությունը Թուրքիա կարող է տեղի ունենալ այս ձմռանը։ Այս տրանսֆերին կարող են խոչընդոտել «կարմիր սատանաների» ֆինանսական պահանջները:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Մարկուս Ռեշֆորդն անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև վեց խաղ է անցկացրել Եվրոպա լիգայում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում նա անցկացրել է երկու հանդիպում, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Վերջին երեք հանդիպումներում Ռեշֆորդը չի ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում։