Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում ընդունեց «Էվերթոնին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Հանդիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին։ Գոլով աչքի ընկավ Բերնարդու Սիլվան։ Պատասխան գնդակը խփեց Իլիման Նդիայեն՝ 36-րդ րոպեին։
Խաղի 53-րդ րոպեին «քաղաքաբնակների» հարձակվող Էրլինգ Հոլանդը չի կարողացել անվրեպ իրացնել նշանակվել 11 մետրանոցը։
Այսպիսով, Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հերթական անգամ չկարողացավ հաղթանակ տոնել՝ ԱՊԼ-ում 28 միավորով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին