Սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ՝ Լապլանդիայում իր հանգստի մասին։
Ռոնալդուն ընտանիքի հետ մեկնել է Ֆինլանդիայի հյուսիս՝ արձակուրդ անցկացնելու: Տեսանյութում նա ցույց է տալիս, թե ինչպես է մինչև պարանոցը սուզվում սառցե ջրափոսում, որը գտնվում է ֆիննական բաղնիքի մոտ՝ ցրտաշունչ եղանակին։
— Տեսեք, թե որտեղ եմ ես: Այստեղ շատ ցուրտ է՝ մինուս 20 աստիճան: Ջուրն էլ սառն է, բայց ես պատրաստ եմ սուզվել… Այո, սա հրաշալի է, — ասել է Ռոնալդուն տեսանյութում։
Посмотреть эту публикацию в Instagram
Ընթացիկ մրցաշրջանի 19 խաղերում Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում խփել է 16 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։