Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն նոր մականուն է ստացել «արքայական» ակումբի խաղընկերների կողմից։ Այժմ ֆրանսիացուն անվանում են Mbappepinazo (piñazo – ուժեղ հարված):
Մականունը վերաբերում է հարձակվողի՝ տուգանային հրապարակից դուրս հուժկու և դիպուկ հարվածներով գոլ խփելու կարողությանը:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողն մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։