«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը մկանային վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Ենթադրվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Բուժզննումից հետո հայտնի է դարձել, որ Տորեսը խնդիրներ ունի ներբանային մկանի հետ։ Նշվում է, որ խաղացողի ապաքինման համար կպահանջվի մոտ երեք շաբաթ:
Ընթացիկ մրցաշրջանում Տորեսը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։