«Սաութհեմփթոնը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ֆուլհեմի» հետ, իսկ թիմի դարպասապահ Աարոն Ռամսդեյլը մասնակցեց հանդիպմանն անսովոր հանդերձանքով։
Բանն այն է, որ Ռամսդեյլը խաղադաշտ դուրս եկավ հատուկ ձեռնոցով, որը ձախ ձեռքին ուներ միայն չորս մատ։
Այն հատուկ կարված ձեռնոց է, որպեսզի Ռամսդեյլը կարողանա այնտեղ տեղավորել կոտրված մատը, որը դեռ գիպսի մեջ է։
Մատի կոտրվածքի պատճառով Ռամսդեյլը բաց էր թողել Պրեմիեր լիգայի 5 հանդիպում։