Իտալիայի առաջնության 17-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ առավելության հասավ առաջնության նորեկ «Կոմոյի» նկատմամբ (2:0):
«Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Կառլոս Ավգուստոն և Մարկուս Թյուրամը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը գրեթե ամբողջական հանդիպում անցկացրեց` փոխարինվելով 89-րդ րոպեին։
Այս խաղից հետո Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 37-ի և բարձրացավ 3-րդ հորիզոնկան։ «Կոմոն» 16-րդն է 15 միավորով։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․