Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ամենայն հավանականությամբ այս շաբաթ կհեռանա «Ալ-Ֆատեհից»։ Այս մասին հայտնում են արգենտինական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Սելարայանը վաղուց էր ցանկանում հեռանալ Սաուդյան Արաբիայից և վերադառնալ հարազատ «Բելգրանո»։ Սակայն արգենտինական ակումբը երկար ժամանակ չէր կարողանում համաձայնության գալ տրանսֆերի շուրջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկասը կմնա Սաուդյան Արաբիայում, իսկ տեղափոխությունը կկայնա միայն գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո։
Նշվում է, որ Լուկասը որպես «Բելգրանոյի» խաղացող կներկայացվի այս ուրբաթ՝ դեկտեմբերի 27-ին։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա խաղացողը սաուդյան ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։