Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում «Յունիսպորտը» մրցել է «Արաքս-ՖԱՖ» ակումբի հետ և 9:1 հաշվով վստահ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ: Հանդիպումը կայացել է Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում:
«Յունիսպորտի» կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Գոռ Սարգսյանը, դուբլեր են ձևակերպել Համլետ Մանուկյանն ու Միխայիլ Պոտապովը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Էդվարդ Մկրտչյանն ու Վահե Չոփուրյանը: «Արաքս-ՖԱՖ»-ի կազմում մեկ գնդակ ետ է բերել Սարգիս Վարդերեսյանը:
Հանդիպման ֆոտոշարքը՝
Հանդիպման հաշիվը 7:27 րոպեին «Յունիսպորտի» կազմում բացել է Էդվարդ Մկրտչյանը՝ անկյունայինի խաղարկումից հետո ձախ եզրից կատարած փայլուն հարվածով: Երկու րոպե անց Համլետ Մանուկյանն իր թիմի հակագրոհը եզրափակել է խփած գոլով, իսկ րոպեներ անց նաև երկրորդ գոլն է խփել. Մանուկյանն առաջնությունում իր գոլերի թիվը հասցրել է 15-ի և զբաղեցնում է ռմբարկուների ցանկի առաջին հորիզոնականը:
11:03 րոպեին խփած գնդակով աչքի է ընկել Վահե Չոփուրյանը՝ անկյունայինի խաղարկումից հետո երկրորդ փորձից մոտ տարածությունից գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Աստիճանաբար «Յունիսպորտի» խաղացողները մեծացրել են ճնշումը. իր թիմի հերթական հակագրոհն ու թիմակցի փայլուն փոխանցումը 13:08 րոպեին գոլով է եզրափակել Գոռ Սարգսյանը, վերջինս ընդմիջումից հետո ևս երկու գեղեցիկ գոլ է խփել. նախ՝ 24:38-ին մի քանի տպավորիչ խաբքերով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը, իսկ 38:48-ին գնդակը թիմակիցների հետ խաղարկելուց հետո միջին տարածությունից դարձել է գոլի հեղինակ: Հաղթող թիմի կազմում ևս երկու գոլ է խփել Միխայիլ Պոտապովը. 26:17-ին նա Գոռ Սարգսյանի փոխանցումից հետո է դարձել գոլի հեղինակ, իսկ 39:30-ին ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը՝ թիմակցի հեռահար փոխանցումից հետո դարպասային գծից գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Ընդ որում, խաղավարտին Պոտապովը կատարել է իր թիմի դարպասապահի պարտականությունները:
«Արաքս-ՖԱՖ»-ի խաղացողները մեկ գնդակ ետ են բերել 36:22 րոպեին՝ 7:0 հաշվի պայմաններում:
Այսպիսով «Յունիսպորտը» տարել է 8-րդ անընդմեջ հաղթանակն ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 8 խաղից հետո վաստակած 24 միավորով: «Արաքս-ՖԱՖ»-ը 15 միավորով 3-րդ տեղում է:
Առաջնության մրցաշարային աղյուսակը 8 տուրից հետո՝
Ռմբարկուների ցանկը՝