«Ասթոն Վիլայի» և Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը հայտնել է, թե երբ, ու որ դեպքում է պատրաստ ավարտել կարիերան։
«Եթե Արգենտինայի հավաքականի հետ դառնամ աշխարհի կրկնակի չեմպիոն, ապա կհեռանամ պրոֆեսիոնալ ֆուտբոլից։ Ես ձեզ խոստանում եմ, եթե դա լինի հաջորդ տարի կավարտեմ կարիերաս»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Մարտինեսը օրեր առաջ FIFA The Best-վարկածով ճանաչվեց աշխարհի լավագույն դարպասապահ։