«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ասթոն Վիլայից» կրած պարտությունը (1:2):
«Մենք շատ լավ խաղացինք առաջին խաղակեսում, բայց ձախողվեցինք երկրորդում: Շնորհավորում եմ «Ասթոն Վիլային» հաղթանակի կապակցությամբ, մաղթում եմ, որ նրանք շարունակեն խաղալ նույն ոգով։
Մենք լավ հնարավորություններ ունեինք, ավելի շատ, քան «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։ Մենք լավ չենք օգտագործում հնարավորությունները և գոլեր ենք բաց թողնում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։
Հիշեցնենք, որ Բիրմինգհեմյան ակումբից կրած պարտությունը «Սիթիի» համար 9-րդն էր վերջին 12 հանդիպումներում՝ բոլոր մրցաշարերում: