Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս պարտվեց «Ասթոն Վիլային» (1։2):
Բիրմինգհեմյան ակումբից կրած պարտությունը «Սիթիի» համար 9-րդն էր վերջին 12 հանդիպումներում՝ բոլոր մրցաշարերում:
Նախկինում «Մանչեսթեր Սիթին» պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին», «Յուվենտուսին», «Լիվերպուլին», «Տոտենհեմին» (2 անգամ), «Բրայթոնին», Լիսաբոնի «Սպորտինգին» և «Բորնմութին»։ Այս ընթացքում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց միայն «Նոթինգհեմ Ֆորեսթին» և ոչ-ոքի խաղաց «Քրիսթալ Փելասի» և «Ֆեյենորդի» հետ։
Գվարդիոլայի թիմն այս պահին Պրեմիեր լիգայի 6-րդ տեղում է՝ 27 միավորով։ Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի դեկտեմբերի 26-ին «Էվերթոնի» դեմ: