«Մանչեսթեր Յունայթեդի», «Միլանի» և Նիդեռլանդների հավաքականի նախկին պաշտպան Յապ Ստամը խոսել է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ 1000 գոլ խփելու նպատակի և պորտուգալացու՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությանը հնարավոր մասնակցության մասին։
«Քանի դեռ Ռոնալդուն շարունակում է գոլեր խփել, նրան կհրավիրեն ազգային հավաքական։ Նա կշարունակի ապացուցել, որ աշխարհի լավագույն ռմբարկուն է։
Տպավորիչ է այն, ինչ նա անում է Սաուդյան Արաբիայում՝ շարունակելով գոլեր հեղինակել Պորտուգալիայի ընտրանու կազմում։
Կարելի է պատկերացնել այն քննադատությունը, որի հետ կբախվեր մարզիչը, եթե չհրավիրել Ռոնալդուին հավաքական։ Նրանք, հավանաբար, վախենում են դա անելուց։
Բոլորն էլ գիտեն, որ Ռոնալդուն մեծ պրոֆեսիոնալ է։ Տպավորիչ է, որ իր այս տարիքում նա շարունակում է այդքան ջանասիրաբար աշխատել, մնալ գերազանց ֆիզիկական վիճակում և լինել այդքան կարևոր իր թիմի համար։ Մարդիկ խոսում են լիգայի մակարդակի մասին, բայց այնտեղ շատ որակյալ ֆուտբոլիստներ կան, և դա բոլորովին էլ հեշտ չէ։
Հաշվի առնելով այն, ինչ Ռոնալդուն հասել է իր կարիերայի ընթացքում, հազիվ թե որևէ մեկը մոտակա 100 տարում կարողանա կրկնել դա։ Ես չգիտեմ, թե որքան ժամանակ նա դեռ կարող է խաղալ, բայց կարծում եմ, որ նա կշարունակի սահմանել նոր ռեկորդներ, մինչև որևէ լուրջ վնասվածք չխանգարի նրան։ Սա իսկապես տպավորիչ է», — փոխանցում է Ստամի խոսքերը Sports Lens-ը:
Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրում» խաղում է 2023 թվականի հունվարից։ Ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա հարձակվողը 19 խաղում խփել է 16 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում Սաուդյան ակումբի համար։ Ընդհանուր առմամբ, պորտուգալացու հաշվին կա 916 գոլ 1255 խաղում ակումբային և միջազգային մակարդակներում։