«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Վերոնայի» (1:0) հետ կայացած խաղում։
«Ռոսոներիների» պորտուգալացի հարձակվողը ստիպված է եղել լքել խաղադաշտը հանդիպման 32-րդ րոպեին։
Խաղից հետո «Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կիսվել է ֆուտբոլիստի վնասվածքի մասին տեղեկություններով։
«Խոսել եմ Ռաֆայի հետ։ Թվում է, որ նրա վնասվածքն այդքան էլ լուրջ չէ։ Նրա փոխարինումն ավելի շատ պրոֆիլակտիկ բնույթ էր կրում։ Նա ցավ է զգացել և չի ցանկացել ռիսկի գնալ։ Լուրջ բան չկա»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերում DAZN-ը։
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Միլանը» ուժերը կչափի «Ռոմայի» հետ։