Բունդեսլիգայի 15-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Լայպցիգի» նկատմամբ (5:1):
Հանդիպման մեկնարկում թիմերը շատ արագ փոխանակվեցին մեկական գոլով։ Տանտերերի կազմում 27-րդ վայրկյանին հանդիպման հաշիվը բացեց Ջամալ Մուսիալան, որին էլ 2-րդ րոպեին պատասխանեց Բենյամին Շեշկոն։
Խաղի մնացած ժամանակահատվածում մյուխենյան գրանդի կազմում աչքի ընկան Կոնրադ Լայմերը, Ջոշուա Կիմիխը, Լերոյ Զանեն և Ալֆոնսո Դեյվիսը՝ համապատասխանաբար 25-րդ, 36-րդ, 75-րդ և 78-րդ րոպեներին։ Նշենք, որ Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին անգամ երկու թիմ փոխանակվեցին գոլերով հանդիպման մեկնարկային երկու րոպեների ընթացքում։
Այս խաղից հետո «Բավարիան» վաստակած միավորների քանակը հասցրեց 36-ի՝ հաղթանակով ավարտելով տարին։ «Լայպցիգը» 4-րդն է 27 միավորով։
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․