«Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Նշվում է, որ «ներքնակագործները» դիտարկում են խաղացողի հետ պայմանագիր կնքել հունվարին։
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին «կարմիր սատանաների» կազմում խաղադաշտ է դուրս եկել 25 անգամ՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Գարնաչոյի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։