Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատասխանել է այն հարցին, թե արդյոք Պրիմերայի 18-րդ տուրի խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը կօգնի իր թիմին հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում։
«Եթե կարծենք, որ «Բարսային» հաղթելը կօգնի մեզ նվաճել տիտղոսը, մենք սխալ ուղու վրա կհայտնվենք: Նման մտքեր պետք է լինեն ամեն խաղից առաջ՝ մեկ հաղթանակը ոչինչ չի երաշխավորում, առջևում դեռ 20 հանդիպում կա»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է իսպանական AS առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ «Ատլետիկո Մադրիդ»-«Բարսելոնա» խաղը կկայանա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 21-ին։ Հանդիպումը կկայանա Բարսելոնայի «Օլիմպիական Լյուիս Քոմփանիս» մարզադաշտում: