Անգլիական «Վուլվերհեմփթոնը» հայտարարել է 56-ամյա Վիտոր Պերեյրայի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին. նա նախկինում գլխավորում էր սաուդյան «Ալ-Շաբաբը»։
Հաղորդվում է, որ պորտուգալացի մասնագետի հետ պայմանագիրը կնքվել է 18 ամսով, այդպիսով այն կլրանա 2025/2026 մրցաշրջանի ավարտից հետո։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «գայլերի» ղեկավարությունը պատրաստ է Պերեյրայի համար «Ալ-Շաբաբին» վճարել 800 հազար ֆունտ ստերլինգ փոխհատուցում։
«Վուլվերհեմփթոնը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 19-րդ տեղում է՝ 16 խաղում վաստակելով 9 միավոր: «Գայլերը» պարտություններ են կրել Անգլիայի առաջնության վերջին չորս հանդիպումներում։ 17-րդ տեղից տարբերությունը, որը թույլ է տալիս պահպանել իրենց տեղը Պրեմիեր լիգայում, հինգ միավոր է։