«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան «Բաչկա Տոպոլայից» կրած պարտությունից հետո մեկնաբանել է ԿԼ վերջին խաղը.
«Առաջին հերթին շնորհավորում եմ «Բաչկա Տոպոլային» փլեյ–օֆֆ դուրս գալու կապակցությամբ։Մենք շատ լավ սկսեցինք, շատ–շատ լավ։ Շատ ուժեղ պահեր ստեղծեցինք։ Մենք խփեցինք շատ գոլեր, բայց կարող էինք խփելի ավելի շատ։ Եթե մենք հաղթեինք 4-1 հաշվով առաջին խաղակեսում, դա ավելի արդար կլիներ։ Այնուհետև, երկրորդ խաղակեսում նույնպես մենք շատ ուժեղ սկսեցինք։ Մենք դարձրինք հաշիվը 3-1, հետո հնարավորություն ուներ Չինարին դարձնելու 4-1: Մենք չխփեցինք այդ գոլը ու եղավ 11 մետրանոց, որից հետո մեր թիմը, կարծում եմ՝ կոտրվեց, և «Բաչկա Տոպոլան» օգտագործեց իր հնարավորությունները»,– ասել է պորտուգալացի մասնագետը:
«Նոան», հիշեցնենք, թեև բացել էր հաշիվը, սակայն վերջնարդյունքում 3:4 հաշվով ցավալի պարտություն կրեց սերբական թիմի դեմ խաղում՝ զրկվելով հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից: