IFFHS-ը ներկայացրել է համաշխարհային ֆուտբոլի լավագույն դարպասապահների վարկանիշային աղյուսակի իր տարբերակը։
Առաջին տեղը զբաղեցրել է «Աստոն Վիլայի» արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։
Ցուցակի երկրորդ տեղում Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահ Ունայ Սիմոնն է։ Լավագույն եռյակը եզրափակել է վրացի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին, ով հանդես է գալիս իսպանական «Վալենսիայում»:
Ֆուտբոլի վիճակագրության և պատմության միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում ներառվել են նաև Մայք Մենյանը (Միլան), Տիբո Կուրտուա (Ռեալ Մադրիդ), Յան Սոմերը (Ինտեր), Անդրեյ Լունինը (Ռեալ Մադրիդ), Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ), Դավիդ Ռայան (Արսենալ) և Գրեգոր Կոբելը (Բորուսիա Դորտմունդ):