Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը խոսել է Միջմայրցամաքային գավաթի եզրափակչի մասին, որում իր թիմը 3։0 հաշվով հաղթել է մեքսիկական «Պաչուկային»։
«Մենք միշտ ցանկանում ենք հաղթել ամեն ինչ. Հիմա Մադրիդի «Ռեալը» հաստատվեց որպես աշխարհի լավագույն ակումբ։ Հուսով եմ՝ մենք կարող ենք շարունակել նույն ոգով և դեռ երկար ժամանակ տիտղոսներ բերել այս ակումբին։
Կարծում եմ, որ սա իսկապես դարաշրջան է նշանավորում: Շատ խաղացողներ չեն կարող կրել այս ակումբի մարզաշապիկը։ Մենք ընտրյալներն ենք»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Պաչուկայի» դեմ խաղում բրազիլացի հարձակվողը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։