Գվինեայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մաթիաս Պոգբան դատապարտվել է երեք տարվա ազատազրկման (որից երկուսը պայմանական)՝ իր եղբոր՝ Պոլ Պոգբայի առևանգման հետ ունեցած առնչության համար, որը տեղի է ունեցել 2022 թվականին։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Մաթիաս Պոգբան պատժի մնացած մասը կկրի տնային կալանքի տակ՝ էլեկտրոնային մոնիտորինգի ներքո։ Նշվում է, որ Պոգբայի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը բողոքարկելու է։
Պոլ Պոգբայի դեմ 13 միլիոն եվրոյի շանտաժի գլխավոր կազմակերպիչը ստացել է ամենախիստ պատիժը՝ ութ տարվա ազատազրկում՝ շարունակական կալանքով։ Դատարանը ճանաչլ էց նաև 197 հազար եվրոյի չափով տնտեսական և 50 հազար եվրոյի չափով բարոյական վնաս՝ պարտավորեցնելով բոլոր մեղադրյալներին (բացառությամբ Մաթիաս Պոգբայի) վճարել այդ գումարը Պոլ Պոգբային: