«Լիվերպուլը» ակտիվորեն աշխատում է թիմի աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդյան ակումբը Տրենտին առաջարկել է բարելավված պայմանագրայիր՝ յուրաքանչյուր մրցաշրջանում մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով:
Այնուամենայնիվ, նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» հաջորդ ամառ կփորձի Տրենտին ազատ գործակալի կարգավիճակով «խլել» «Լիվերպուլից»։
Նշվում է, որ Տրենտը «արքայական» ակումբի ներկայացուցիչների հետ կհանդիպի հունվարին։ Այդ ժամանակ 26-ամյա ֆուտբոլիստն իրավունք կունենա ազատ բանակցել այլ ակումբների հետ, քանի որ նրա պայմանագրի ժամկետի ավարտին կմնա կես տարի։
Ընթացիկ մրցաշրջանում Առնոլդը «կարմիրների» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։