Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ապաքինվել է մկանայն վնասվածքից և արդեն սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 21-ամյա հարձակվողը պատրաստ կլինի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայանալիք «Հոֆենհայմի» դեմ հանդիպմանը։
Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը «ձիերի» հիմնական թիմի կազմում մասնակցել է միայն մեկ հանդիպման։