«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին կարող է գլխավորել իտալական «Միլանը», եթե ներկայիս գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրաժարական տա, կամ հեռացվի զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ Չավին արդեն բանակցություններ է վարել «ռոսոներիների» ղեկավարության հետ և դրական է տրամադրված Ա Սերիայի ակումբը գլխավորելու հարցում։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Չավին հրաժարվել է գլխավորել «Ինտեր Մայամին», որի կազմում հանդես են գալիս «Բարսելոնայի» նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը։