«Ալ-Հիլալ» բրազիլացի հարձակվող Նեյմարը բացատրել է 2023 թվականի ամռանը ՊՍԺ-ից արաբական ակումբ տեղափոխվելու իրական պատճառը։
«Ես որոշեցի հեռանալ ՊՍԺ-ից, դրանից անմիջապես հետո առաջարկ ստացա «Ալ-Հիլալից»: Ես այլևս երջանիկ չէի Փարիզում: Ակումբն ու մարզիչն այլևս չէին ցանկանում, որ ես լինեի թիմում։ Նրանք արդեն խոսել էին ինձ հետ այդ մասին, ուստի ես պետք է որոշում կայացնեի։ Ինձ դուր եկավ «Ալ-Հիլալի առաջարկը»: Ես ծանոթացա այս ակումբին, տեղի մշակույթին ու առաջնությանը»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը սաուդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։
32-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում «Ալ-Հիլալի» կազմում մասնակցել է 2 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 42 րոպե։