«Սևիլյայի» հետ պայմանագրի ավարտից անցել է գրեթե վեց ամիս, սակայն Սերխիո Ռամոսը դեռևս ակումբ չունի։ Լրագրող Գարսիա Գրոուի խոսքով՝ Ռամոսն իրականում ստացել է առաջարկ, սակայն մերժել է այն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 38-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է եղել «Բոկա Խունիրսը», սակայն կողմերի միջև բանակցություններն ավարտվել են անհաջողությամբ՝ իսպանացին հրաժարվել է տեղափոխվել Արգենտինա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 38-ամյա պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Սաուդյան Արաբիայի, MLS-ի, Ճապոնիայի և Թուրքիայի ակումբները։
Խոսակցություններ կային նաև Մադրիդի «Ռեալ» վերադառնալու մասին, սակայն այս տեղափոխությունն այդպես էլ իրականություն չդարձավ: