«Պարի Սեն Ժերմենի» վինգեր Ուսման Դեմբելեն Ֆրանսիայի Լիգա 1-ի 16-րդ տուրի՝ «Մոնակոյի» հետ հանդիպումից հետո (4:2) խոսել է իր խաղի մասին:
«Իմ դուբլը «Մոնակոյի» դե՞մ. Վիճակագրությունը վիճակագրություն է, բայց խաղի որակի առումով ես դեռ կարող եմ ինձ ավելի լավ դրսևորել և ավելի շատ օգուտներ բերել»,- Դեմբելեի խոսքը մեջբերում է beIN SPORTS-ը։
Հիշեցնենք, որ այս խաղում 27-ամյա ֆրանսիացի վինգերը դուբլի հեղինակ էր դարձել։ Դեմբելեն առաջին գոլը խփել է, երբ փարիզցիները զիջում էին 1:2 հաշվով։
Այս մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։