Ավարտվել է Ֆրանսիայի Լիգա 1-ի 16-րդ տուրի՝ «Մոնակո»-ՊՍԺ հանդիպումը, որում փարիզյան թիմի ֆուտբոլիստները 4:2 հաշվով հաղթանակ են տարել դժվարին խաղում:
Հանդիպման հաշիվը բացվել է 24-րդ րոպեին. ՊՍԺ-ի կիսապաշտպան Դեզիրե Դուեն է դարձել գոլի հեղինակ։ 53-րդ րոպեին Էլիս Բեն-Սեգիրը հավասարեցրել է հաշիվը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ 60-րդ րոպեին «Մոնակոյի» հարձակվող Բրիլ Էմբոլոն առաջ է մղել իր թիմին։ 64-րդ րոպեին Ուսման Դեմբելեն հավասարեցրել է հաշիվը։ 83-րդ րոպեին Գոնսալո Ռամոսը կրկին առաջ է մղել հյուրերին։ 90+8-րդ րոպեին Ուսման Դեմբելեն դուբլ է ձևակերպել և ձեւակերպել հանդիպման վերջնական հաշիվը։
⚽️ GOAL 🇫🇷 | Monaco 2-4 Paris Saint-Germain | Ousmane Dembélé pic.twitter.com/d5Mx75wS1E
— New account @CenterOfGoals follow (@TaylorQ85429) December 18, 2024
Նշենք՝ հանդիպման 20-րդ րոպեին մրցակցի խաղացողի հետ լուրջ բախման արդյունքում վնասվածք է ստացել հյուրերի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման և փոխարինվել: Հանդերձարանում նրան 10 կար են դրել:
«Մոնակոն» ֆրանսիական Լիգա 1-ի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։ Թիմը 16 խաղում վաստակել է 30 միավոր։ ՊՍԺ-ն առաջին տեղում է՝ նույնքան խաղից հետո վաստակելով 40 միավոր։