Անգլիայի Լիգայի գավաթի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալն» այսօր սեփական հարկի տակ ընդունել է «Քրիսթալ Փելասին» և 3:2 հաշվով կամային հաղթանակ տարել՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:
Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած խաղի հաշիվն արդեն 4-րդ րոպեին բացել են հյուրերը. աչքի է ընկել Ժան-Ֆիլիպ Մատետան: «Զինագործները» խաղը կարողացել են բեկել միայն երկրորդ կեսում, երբ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը երեք գոլ է խփել ու իր թիմին դուրս բերել մրցաշարի 1/2 եզրափակիչ: Ֆուտբոլիստն աչքի է ընկել խաղի 54-րդ, 73-րդ և 81-րդ րոպեներին: Երկու գոլերի դեպքում արդյունավետ փոխանցմամբ աչքի է ընկել Մարտին Էդեգորը:
⚽️ GOAL 🏴 | Arsenal 1-1 Crystal Palace | Gabriel Jesuspic.twitter.com/8ofDccn6z9
— Goals Xtra (@GoalsXtra) December 18, 2024
Arsenal takes the lead 2-1 with Gabriel Jesuspic.twitter.com/7oRc0tllom
— Goals Xtra (@GoalsXtra) December 18, 2024
Hat Trick by Gabriel Jesus
Arsenal 3-1 Crystal Palacepic.twitter.com/5yQ0HPrmzc
— Goals Xtra (@GoalsXtra) December 18, 2024
Հյուրերի կազմում ևս մեկ գոլ խփել է Էդի Նկետիան՝ հանդիպման 84-րդ րոպեին գրավելով նախկին թիմի դարպասն ու ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 3:2:
Nketiah scores against former team
Arsenal 3-2 Crystal Palacepic.twitter.com/DncitXmDLc
— Goals Xtra (@GoalsXtra) December 18, 2024