Իտալացի ֆունկցիոներ Ֆրանկո Կամոցին հայտնել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղաոճը համապատասխանում է Իտալիայի առաջնությանը։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ իտալական «Յուվենտուսը» ցանկանում է պայմանագիր կնքել 24-ամյա ֆուտբոլիստի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Բացի այդ, Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ֆրանսիական ՊՍԺ-ն։
— Սպերցյանը վաղուց պատրաստ է անցում կատարել եվրոպական որևէ ակումբ։ Կարծում եմ, որ Իտալիան նրա համար հիանալի տարբերակ է։ Նա կկարողանա հաջողությամբ հանդես գալ գրեթե ցանկացած թիմում, — ասել է Կամոցին РБ Спорт-ին։
Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում Ռուսաստանի առաջնության 18 խաղերում խփել է վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։