Դեկտեմբերի 19-ին Հռոմում պաշտոնապես կվառվի «Բակուրիանի – 2025» եվրոպական պատանեկան ձմեռային օլիմպիական փառատոնի (EYOF) խաղաղության կրակը:
Ավանդույթի համաձայն, խաղաղության կրակը խորհրդանշում է օլիմպիական շարժման հիմնական արժեքները՝ հարգանքը, բարեկամությունը և սպորտի միավորման ուժը:
Հռոմում նախատեսված արարողությունից հետո կրակը կտեղափոխվի Վրաստան՝ EYOF-ի ընդունող երկիր: Այնուհետև այն կօգտագործվի Բակուրիանիում փետրվարի 9-ին կայանալիք բացման արարողության համար:
ԵՕԿ նախագահ Սպիրոս Կապրալոսն այդ աթիվ ասել է. «Մենք շատ ոգևորված ենք, որ ընդամենը մեկ շաբաթից ներկա կլինենք Հռոմում ` «Բակուրիանի — 2025» խաղաղության կրակի վառման հուզիչ արարողությանը» :
Եվրոպայի օլիմպիական պատանեկան ձմեռային 17 –րդ փառատոնը (EYOF) տեղի կունենա 2025թ. փետրվարի 9 -16 –ը՝ Վրաստանի Բակուրիանի քաղաքում, որին կմասնակցեն 48 երկրների ավելի քան 2000 մարզիկ — մարզուհիներ: Վրաստանը երկրորդ անգամ է պատրաստվում ընդունել նման միջոցառում: Առաջին անգամ այնտեղ 2015թ. անցկացվել է ամառային փառատոնը:
Ընդհանուր առմամբ EYOF-ները համախմբում են 14-18 տարեկան եվրոպացի լավագույն մարզիկներին: Նրանցից շատերը հետագայում դառնում են անվանի չեմպիոններ: