«Նոան» այսօր մեկնում է Սերբիա, որտեղ վաղը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին խաղում կմրցի «Բաչկա Տոպոլայի» հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
ԿԼ-ում «Նոան» 4 միավորով 31-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի սերբական թիմը, որը 27-րդ տեղում է: «Բաչկա Տոպոլայի» հետ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին (20.12) TSC Arena-ում: