«Բարսելոնայի» ղեկավարությունը չի պատրաստվում համալրել թիմի ներկայիս կազմը նոր խաղացողներով ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Mundo Deportivo-ն:
Հունվարին «կապտանռնագույնները» չեն պատրաստվում գնել կամ վաճառել ֆուտբոլիստներ, եթե միայն չառաջանան արտակարգ իրավիճակներ: Ավելին, ակումբը չի պատրաստվում ազատ արձակել նույնիսկ այն խաղացողներին, ովքեր անձամբ հետաքրքրված կլինեն իրենց տեղափոխությամբ:
«Բարսելոնայի» այս որոշումը բացատրվում է ակումբի անբարենպաստ տնտեսական վիճակով, որի պատճառով անհնար է ուժեղացնել անհրաժեշտ դիրքերը: