Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ աշխարհի լավագույն խաղացողներին պետք է որոշի հենց ՖԻՖԱ-ն։
«Սրանք լավագույններից լավագույններն են։ Եթե ուզում եք իմանալ, թե ով է պաշտոնապես աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, դա պետք է որոշի ՖԻՖԱ-ն, որովհետև այստեղ քվեարկում են բոլորը։ Սա թափանցիկ և օբյեկտիվ գործընթաց է», – «Madrid Zone»-ի հրապարակումը մեջբերում է Ինֆանտինոյի խոսքերը։
2024 թվականին ՖԻՖԱ-ն աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուսին։ Հոկտեմբերին բրազիլացին «Ոսկե գնդակի» համար պայքարում զբաղեցրել էր երկրորդ տեղը։