2024 թվականի դեկտեմբերի 17-ին «Չելսին» պաշտոնապես հաստատեց վինգեր Միխայիլո Մուդրիկի դրական դոպինգ թեստի արդյունքները։ Մուդրիկի դոպինգ-թեստի արդյունքում հայտնաբերվել է արգելված նյութ՝ մելդոնիում։
Ուկրաինացի ֆուտբոլիստին սպառնում է երկարաժամկետ որակազրկում։ Այնուամենայնիվ, նա չի պատրաստվում հանձնվել և պայքարելու է իր ֆուտբոլային ապագայի համար։
The Telegraph-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի հավաքականի վինգերը վարձել է Morgan Sports Law իրավաբանական ընկերությունը, որը նախկինում օգնել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային կրճատել որակազրկման ժամկետը 4 տարուց մինչև 18 ամիս։
Մելդոնիումն աշխատունակությունը բարձրացնող դեղամիջոց է, որը ներառվել է Աշխարհի հակադոպինգային գործակալության (WADA) արգելված նյութերի ցուցակում 2016 թվականի հունվարի 1-ին։