«Բարսելոնան» շարունակում է նոր տաղանդներ փնտրել իր ակադեմիայի համար։ «Կապտանռնագույնները» հերթական ֆուտբոլիստին են գտել, այս անգամ Աֆրիկայից։
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց 18-ամյա մաիլացի տաղանդ Իբրահիմա Դիարայի տրանսֆերի մասին։
18-ամյա վինգերը «Բարսելոնայի» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ «Բարսելոնան» վերջինիս համար վճարել է 1,7 մլն եվրո։
Հաղորդվում է, որ Իբրահիմա Դիարան Մալիի Մ17 տարեկանների հավաքականի առաջատարներից էր 2023 թվականին․ Աշխարհի իրենց տարիքայինների առաջնությունում նա աչքի է ընկել 5 գոլով և 4 գոլային փոխանցմամբ։